Գրականության ոլորտում 2020 թվականի Նոբելյան մրցանակի դափնեկիր է դարձել Ամերիկացի բանաստեղծուհի Լուիզա Գլուկը
Գրականության ոլորտում 2020 թվականի Նոբելյան մրցանակի դափնեկիր է դարձել Ամերիկացի բանաստեղծուհի Լուիզա Գլուկը:
Համապատասխան տեղեկությունը տարածում է Նոբելյան կոմիտեն:
Նոբելյան կոմիտեի հայտարարությամբ, Լուիզա Գլուկը պատվավոր մրցանակի է արժանացել իր՝ «անսխալ բանաստեղծական ձայնի համար, որը պարզ գեղեցկությամբ անհատական գոյությունը դարձնում է եզակի»:
Լուիզա Գլուկը Ամերիկայի արվեստի և գրականության ակադեմիայի անդամ է, ամերիկացի բանաստեղծների ակադեմիայի կանցլեր: Արժանացել է բազմաթիվ մրցանակների, այդ թվում ՝ Պուլիցերյան մրցանակի: