Գոյություն չունեցող սահմանի այսպես կոչված դեմարկացիայի կապակցությամբ բռնազավթիչ վարչակազմի հայտարարությունը ոչ մի իրավական հիմք չունի. Քեթևան Ցիխելաշվիլի
Հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով Վրաստանի պետնախարարի հայտարարությամբ, բռնազավթված Ցխինվալի տարածաշրջանի դե-ֆակտո խորհրդարանում, դե-ֆակտո սահմանի դեմիլիտացիայի և դեմարկացիայի հարցերով այսպես կոչված հանձնաժողովի ստեղծումը և Ծնելի գյուղի կապակցությամբ արված հայտարարությունները հերթական սադրանք է:
Քեթևան Ցիխելաշվիլիի հայտարարությամբ, բռնազավթիչ վարչակազմը չունի իրավական հիմք, այսպիսով այդ հայտարարությունը պետք է գնահատվի որպես սադրիչ հայտարարություն:
Նրա խոսքերով, այս հարցի շուրջ քննարկումներ են եղել նաև Ժնևյան բանակցությունների շրջանակներում:
Տեղական մամուլի լրատվությամբ, բռնազավթված Ցխինվալի տարածաշրջանի դե-ֆակտո խորհրդարանում, դե-ֆակտո սահմանի դեմիլիտացիայի և դեմարկացիայի հարցերով ստեղծվել է այսպես կոչված հանձնաժողով: Բացի այդ, ինչպես հայտարարել է բռնազավթված տարածաշրջանի դե-ֆակտո խորհրդարանի փոխխոսնակ Ռուսլան Թեդեևը, այդ որոշումը ընդունել են բնակչության պահանջով: Նրա խոսքերով, բնակչությունը վրդովվել է, որ Ծնելիսի գյուղը չի հայտնվել «Հարավային Օսիայի սահմաններում»:
Հեղինակ -
Edgar Barsegyan