Քեթևան Ցիխելաշվիլի. Մայիսի 26-ը մեզանից յուրաքանչյուրի ձեռքբերումն է, որին զգուշորեն կվերաբերվենք և կպաշտպանենք
Քեթևան Ցիխելաշվիլի. Մայիսի 26-ը մեզանից յուրաքանչյուրի ձեռքբերումն է, որին զգուշորեն կվերաբերվենք և կպաշտպանենք

Հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետական նախարար Քեթևան Ցիխելաշվիլին Վրաստանի քաղաքացիներին շնորհավորում է մայիսի 26-ի, անկախության տոնի առթիվ:

«Այսօր անկախության և ազատության օրն է, շնորհավո’ր: Մայիսի 26-ը մեզանից յուրաքանչյուրի ձեռքբերումն է, որին զգուշորեն կվերաբերվենք և կպաշտպանենք: Սակայն անկախության համար մեր պայքարը դեռևս չի ավարտվել, իհարկե, ոչ էլ կավարտվո, մինչ բռնազավթված է Վրաստանի տարածքի 20 տոկոսը, բնակչության մի մասը դարձել է փախստական, իսկ մյուս մասը՝ մեկուսացված է փշալարերով: Մենք այս պայքարը շարունակում ենք խաղաղ, զարգացմամբ, առաջընթացով և անպայման կհաղթենք:

Սա մեր օրն է, անկախ ազգային պատկանելությունից»,- նշում է Ցիխելաշվիլին: