Գոյություն չունեցող սահմանի այսպես կոչված դեմարկացիայի կապակցությամբ բռնազավթիչ վարչակազմի հայտարարությունը ոչ մի իրավական հիմք չունի. Քեթևան Ցիխելաշվիլի

16:27, 21.06.2018

Հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով Վրաստանի պետնախարարի հայտարարությամբ, բռնազավթված Ցխինվալի տարածաշրջանի դե-ֆակտո խորհրդարանում, դե-ֆակտո սահմանի դեմիլիտացիայի և դեմարկացիայի հարցերով այսպես կոչված հանձնաժողովի ստեղծումը և Ծնելի գյուղի կապակցությամբ արված հայտարարությունները հերթական սադրանք է:

Քեթևան Ցիխելաշվիլիի հայտարարությամբ, բռնազավթիչ վարչակազմը չունի իրավական հիմք, այսպիսով այդ հայտարարությունը պետք է գնահատվի որպես սադրիչ հայտարարություն:

Նրա խոսքերով, այս հարցի շուրջ քննարկումներ են եղել նաև Ժնևյան բանակցությունների շրջանակներում:

Տեղական մամուլի լրատվությամբ, բռնազավթված Ցխինվալի տարածաշրջանի դե-ֆակտո խորհրդարանում, դե-ֆակտո սահմանի դեմիլիտացիայի և դեմարկացիայի հարցերով ստեղծվել է այսպես կոչված հանձնաժողով: Բացի այդ, ինչպես հայտարարել է բռնազավթված տարածաշրջանի դե-ֆակտո խորհրդարանի փոխխոսնակ Ռուսլան Թեդեևը, այդ որոշումը ընդունել են բնակչության պահանջով: Նրա խոսքերով, բնակչությունը վրդովվել է, որ Ծնելիսի գյուղը չի հայտնվել «Հարավային Օսիայի սահմաններում»:

 

 

Նմանատիպ