Գործով՝ «Վրաստանը Ռուսաստանի դեմ». Ստրասբուրգի դատարանում տեղի են ունենալու բանավոր վերջին լսումները
Ստրասբուրգի մարդու իրավունքների եվրոպական դատարանում, գործով՝ «Վրաստանը Ռուսաստանի դեմ (գործ II)» վերջին լսումները տեղի են ունենալու այսօր: Նիստը սկսվելու է Թբիլիսիի ժամանակով ժամը 11:00-ին:
Միջպետական վեճը քննարկում է Ստրասբուրգի դատարանի մեծ պալատը, որը կոմպլեքտավորված է 17 երկրներից, այդ թվում Վրաստանից և Ռուսաստանից ընտրված դատավորներով: Մեծ պալատը ղեկավարում է մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Գվիդո Ռայմոնդը (Իտալիա): Դատավորների կազմում են Վրաստանի ներկայացուցիչ՝ Լադո Ճանտուրիան, Ռուսաստանը ներկայացնում է Դմիտրի Դեդովը: Ինչ վերաբերում է մնացած դատավորներին, դրանք են՝ Linos-Alexandre Sicilianos –Հունաստան. Ganna Yudkivska – ՈՒկրաինա. Helena Jäderblom – Շվեդիա. Robert Spano – Իսլանդիա. Nebojša Vučinić – Մոնտենեգրո. Vincent A. De Gaetano – Մալթա. Helen Keller – Շվեյցարիա. Paul Lemmens – Բելգիա. Krzysztof Wojtyczek – Լեհաստան. Jon Fridrik Kjølbro – Դանիա. Yonko Grozev – Բուլղարիա. Gabriele Kucsko-Stadlmayer – Ավստրիա. Georgios A. Serghides – Կիպրոս. Tim Eicke – Միավորված թագավորություն.
Նիստին Վրաստանի հետաքրքրությունները պաշտպանելու են բրիտանացի փաստաբանները:
Արդարադատության նախարարությունում հայտարարում են, որ Ռուսաստանի դաշնության դեմ, 2008 թվականի օգոստոսին և հետագա ժամանակաշրջանում Վրաստանի քաղաքացիների և մեր երկրի նկատմամբ իրականացրած խախտումները պարզելու համար, Վրաստանը եվրոպական դատարանի դեմ ներկայանալու է հաստատված փաստերով:
Նախարարությունում նշում են, որ Ստրասբուրգի դատարանի որոշումը լինելու է շատ կարևոր, Վրաստանում, ՈՒկրաինայում և Մոլդովայում համակամարտությունների տեսանկյունից, քանզի աջակցելու է այն իրավական նորմերի ամրապնդմանը, որի շրջանակներում քաղաքական ջանքերով կարգավորվելու են այս հակամարտությունները:
Արդարադատության նախարարության փոխանցմամբ, մայիսի 23-ի լսումներին դատարանը քննարկելու է կոմպլեքսային հարցեր, այդ թվում ինչքանով է ընկնում Ռուսաստանի իրավասությունների շրջանակներում ակտիվ ռազմական գործողությունների և հետագա ժամանակաշրջանում Վրաստանի քաղաքացիների նկատմամբ իրականացրած մասսայական խախտումները:
Վրաստանը պնդում է, որ պատերազմի և հետպատերազմական ժամանակաշրջանում Վրաստանի քաղաքացիների նկատմամբ իրականացրած մասսայական խախտումները մտնում են Ռուսաստանի իրավասությունների տակ և հենվում են հետևյալ ապացույցներին. Ռուսաստանի կողմից դե-ֆակտո ռեժիմի ռազմական անձնակազմի պատրաստություն, բարձր պաշտոնի անձանց նշանակումներ, ֆինանսական և տնտեսական օգնության տրամադրում, «Պասպորտիզացիա» և առանց այցեգրի երթևեկություն, Ռուսաստանի օրենսդրության բռնազավթված տարածաշրջաններում տարածում, ռուսների ռազմական կոնտինգենտի մեծացում, ռուսական զորավարժություններ այսպես կոչված Հարավային Օսիայի տարածքում, որը մինչ օգոստոսյան պատերազմը անց է կացվել ռազմական գործողությունների շրջանակներում, Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախ պետություններ ճանաչելը և այլն:
2016 թ. հունիսի 3-17-ը Ստրասբուրգի մարդու իրավունքների եվրոպական դատարանը ընդհանուր առմամբ լսել է 33 վկայի (վկաները կանչվել են ինչպես Վրաստանի և Ռուսաստանի կողմից, այնպես էլ դատարանի նախաձեռնությամբ): Գործի էական կողմի քննարկումից հետո, 2013 թվականի հոկտեմբերի 8-ից մինչ այսօր ուսումնասիրվել է տարբեր աղբյուրներում գոյություն ունեցող լայնածավալ, կոմպլեքսային և մեծ քանակությամբ փաստաթուղթ/ապացույցներ: Նրանցից ընտրվել և Ստրասբուրգի դատարանին է փոխանցվել 700 ապացույց:
Վրաստանը Ռուսաստանին մեղադրում է եվրոպական հռչակագրի 8 հոդվածի խախտման մեջ, կոնկրետ, Վրաստանը գտնում է, որ Ռուսաստանը պատերազմի և հետագա բռնազավթման ժամանակ խախտել է եվրոպական հռչակագրի հետևյալ հոդվածները՝ կյանքի իրավունք, կտտանքների, անմարդկային կամ արժանապատվությունը խախտող վերաբերմունքի կամ պատժի արգելում, ազատության և անվտանգության իրավունք, անձնական և ընտանեկան կյանքի պաշտպանության իրավունք, իրավական պաշտպանության հնարավորության իրավունք, սեփականության պաշտպանություն, կրթության իրավունք, անց ու դարձի իրավունք:
Ռուսաստան-Վրաստան պատերազմի գործի էական կողմի կապակցությամբ գրավոր դիրքորոշումները և համապատասխան ապացույցները Վրաստանը առաջին անգամ ներկայացրել է 2014 թվականի դեկտեմբերի 31-ին, դրանից հետո 2016 թ. փետրվարի 19-ին և մարտի 31-ին, 2017 թ. հունվարի 31-ին և նոյեմբերի 24-ին:
Առաջին ալիքի նկարահանող խումբը գտնվում է Ստրասբուրգում և մարդու իրավունքների եվրոպական դատարանից մեզ է փոխանցելու վերջին լուրերը:
Հեղինակ -
Edgar Barsegyan