Գործընկերների դիրքորոշումն անփոփոխ է և շատ ամուր, որ Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ. Ջուանշեր Բուրճուլաձե
Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրճուլաձեի հայտարարությամբ, Բրյուսելում հանդիպումների ժամանակ գործընկերների կողմից արտահայտվել է դիրքորոշում, որ Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ։
«Մենք հանդիպում ունեցանք ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ, և ես նաև հնարավորություն ունեցա փոխանակել մեր տեսակետները, և ևս մեկ անգամ աջակցություն ստանալ մեր գործընկերներից։ Ես հանդիպեցի իմ գործընկերներին ԱՄՆ-ից, Լեհաստանից, Սլովենիայից, իհարկե, նրանց դիրքորոշումն անփոփոխ է և շատ հաստատուն, որ Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ։
Մեր հիմնական խնդիրը մեր երկրի ամբողջականությունն է։ ՆԱՏՕ-ն միակ ճանապարհն է, որով մենք կարող ենք հասնել մեր երկրի ամբողջականությանը, մենք այլ ճանապարհ չենք տեսնում այդ խնդրին հասնելու համար»,- ասել է Ջուանշեր Բուրճուլաձեն։
Ջուանշեր Բուրճուլաձեի խոսքով, նա նաև ընդգծել է Վրաստանի աջակցությունն Ուկրաինային։
«Մենք խոսել ենք և ընդգծել Ուկրաինային մեր աջակցությունը։ Մենք խոսեցինք այն ռիսկերի մասին, որոնք կարող է ունենալ Վրաստանը մոտ և երկարաժամկետ հեռանկարում։ ՆԱՏՕ-ի անդամ բոլոր երկրներն իրենց լիակատար աջակցությունն են հայտնել մեզ»,- ասել է Ջուանշեր Բուրճուլաձեն։