«Գործընկերային հիմնադրամի» լրատվությամբ, Դավիթ Սագանելիձեն Շանհայում գործնական հանդիպումներ է ունեցել Չինաստանի և Ֆրանսիայի նախագահների հետ
«Գործընկերային հիմնադրամի» պատվիրակությունը, հիմնադրամի գործադիր տնօրեն, Դավիթ Սագանելիձեի գլխավորությամբ, պաշտոնական այցով գտնվում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Շանհայ քաղաքում և անց է կացնում աշխատանքային հանդիպումներ:
Հիմնադրամի հաղորդմամբ, այցի ընթացքում, «Գործընկերություն հիմնադրամի» գործադիր տնօրեն և Վրաստան-Չինաստան միջկառավարական հանձնաժողովի ղեկավար, Դավիթ Սագանելիձեն ներկա է գտնվել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ղեկավարի կողմից կազմակերպված ընդունելությանը և առևտրատնտեսական համագործակցությունը խորացնելու նպատակով գործնական զրույց է ունեցել Չինաստանի նախագահ Սի Ձինպինի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, ինչպես նաև Չինաստանի կոմերցիայի նախարար, Ճոնգ Շանսի և Չինաստանի ԱԳ նախարար, Վանգ Իի հետ:
Շանհայ պաշտոնական այցի շրջանակներում նախատեսված են նաև հանդիպումներ, Չինաստանի կառավարական և գործարար շրջանակների ներկայացուցիչների, ինչպես նաև հավանական ներդրողների հետ: