Գործարար Լևան Ջանգվելաձեի սպանության մեջ մեղադրվող Գելա Ուձիլաուրին դատապարտվել է ցմահ ազատազրկման
Բիզնեսմեն Լևան Ժանգվելաձեի սպանության մեջ մեղադրվող Գելա Ուձիլաուրին դատապարտվել է ցմահ ազատազրկման։ Որոշումը կայացրել է դատավոր Գիորգի Գելաշվիլին։
Դատարանը լիովին ընդունել է մեղադրող կողմի ներկայացրած ապացույցները և ճանաչել է Ուձիլաուրիին մեղավոր՝ Լևան Ժանգվելաձեի սպանությունը պատվերով և շահադիտական դրդմամբ իրականացնելու մեջ։
Ցմահ ազատազրկում պահանջել էր մեղադրող կողմի ներկայացուցիչ՝ դատախազ Լևան Վեփխվաձեն։ Գելա Ուձիլաուրին, ով ընդունել էր սպանության փաստը, պնդել է, որ այն պատվերով չի իրականացվել։
Հիշեցնենք, որ Գելա Ուձիլաուրիին մեղադրանք էր առաջադրվել Վրաստանի Քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի «բ» և «ն» ենթակետերով, որոնք նախատեսում են ծանրացուցիչ հանգամանքներում կանխամտածված սպանություն՝ այնպիսի եղանակով, որը վտանգ է ներկայացնում այլ անձանց կյանքի կամ առողջության համար, ինչպես նաև շահադիտական դրդմամբ կամ պատվերով։ Այս հոդվածը նախատեսում է մինչև 20 տարվա կամ ցմահ ազատազրկում։
Բիզնեսմեն Լևան Ժանգվելաձեն սպանվել էր 2025 թվականի մարտի 14-ին՝ Թբիլիսիում, Իլիա Ճավճավաձեի պողոտայում։ Դատախազության տեղեկությամբ՝ Ուձիլաուրին բազմամարդ վայրում մի քանի անգամ կրակել է Ժանգվելաձեի և նրա վարորդ Գիա Չադունելի ուղղությամբ։ Սպանության արդյունքում Ժանգվելաձեն տեղում մահացել է, իսկ Չադունելին հրազենային վիրավորումներով տեղափոխվել է հիվանդանոց։