Գորիում, վտանգի պատճառով, փրկարարները երեք տնից դուրս հանեցին բնակիչներին (տեսանյութ)

Գորիում, Միչուրինի փողոցում գտնվող երեք տնից փրկարարները բնակչությանը տեղափոխեցին անվտանգ վայր, – տեղեկությունը հայտարարում է Վրաստանի արտակարգ իրավճակների կառավարման ծառայությունը։

Գորիում, ուժեղ անձրևի հետևանքով փլուզված հողի կույտը հրեց տան պատը և վնասեց։ Վնասվածից վտանգի ենթարկվեց հարևան տները, որի պատճառով էլ, փրկարարները այդ երեք տներից բնակչությանը տեղափոխեցին անվտանգ վայր, – հայտնում են արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունում։

Նրանց տեղեկությամբ, պատահարի հետևանքով, ոչ ոք չի վնասվել։