Գորիի թունելի Թբիլիսի-Սենակի ուղղությամբ տեղաշարժն արգելված է
Գորիի թունելի Թբիլիսի-Սենակի ուղղությամբ տեղաշարժն արգելված է

Գորիի ճանապարհային թունելում, որը գտնվում է Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե միջազգային նշանակության ճանապարհի 88-րդ կիլոմետրում, ռազմական տեխնիկայի տեղափոխման ժամանակ վնասվել է օդափոխիչը, որի պատճառով բոլոր տեսակի մեքենաների շարժը Թբիլիսի-Սենակիի ուղղությամբ արգելված է:

Վրաստանի ավտոճանապարհային վարչության փոխանցմամբ, ճանապարհային թունելի Թբիլիսի-Սենակի ուղղության փակման ժամանակ երթևեկությունը կփոխվի թունելի Սենակի-Թբիլիսի ուղղության վրա, իսկ Սենակի-Թբիլիսի ուղղությունը՝ ներքին նշանակության Գորիի թունելների մուտքի ճանապարհի վրա:

«Երթևեկությունը կիրականացվի պարեկային ոստիկանության անմիջական վերահսկողության և համակարգման ներքո», – ասել են գերատեսչությունից: