Գոմի-Սաչխերե-Ճիաթուրա-Զեստափոնի ճանապարհին արգելվել է ավտոտրանսպորտի տեղաշարժը
Գոմի-Սաչխերե-Ճիաթուրա-Զեստափոնի ճանապարհին արգելվել է ավտոտրանսպորտի տեղաշարժը

Առատ ձյան ու ցածր ջերմաստիճանի պատճառով, միջպետական նշանակության՝ Գոմի-Սաչխերե-Ճիաթուրա-Զեստափոնի ճանապարհին արգելվել է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի տեղաշարժը: Մնացած տեսակի ավտոտրանսպորտի տեղաշարժն ազատ է:

Տեղեկատվությունը տարածում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության, ավտոմոբիլային ճանապարհների վարչությունը: