Գոմի-Սաչխերե-Ճիաթուրա-Զեստափոնի ճանապարհահատվածում երթևեկությունն արգելված է
Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտի տեղեկատվության համաձայն՝ Գոմի-Սաչխերե-Ճիաթուրա-Զեստափոնի ճանապարհի կմ 1-կմ 40 հատվածում արգելված է երթևեկությունը։
«Առատ ձյան պատճառով Գոմի-Սաչխերե-Ճիաթուրա-Զեստափոնի ներքին պետական նշանակության ավտոճանապարհի կմ 1-կմ 40 հատվածում ժամանակավորապես սահմանափակված է բոլոր տեսակի ավտոտրանսպորտի երթևեկությունը։
Ավտոճանապարհի կմ 41-կմ 106 հատվածում կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների տեղաշարժը սահմանափակ է, իսկ մյուս տիպի ավտոմեքենաների տեղաշարժն ազատ է»,- նշվում է հաղորդագրության մեջ։