Գնահատում ենք թրեֆիքինգի և ապօրինի ներգաղթի դեմ պայքարի վարչության ջանքերը փաստաթղթերի կեղծման դեմ
Գնահատում ենք թրեֆիքինգի և ապօրինի ներգաղթի դեմ պայքարի վարչության ջանքերը փաստաթղթերի կեղծման դեմ

Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանությունը ողջունում է թրեֆիքինգի և ապօրինի ներգաղթի դեմ պայքարի վարչության ջանքերը ՝ ուղղված փաստաթղթերի կեղծման դեմ պայքարին:

Ինչպես ասված է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ, անցյալ շաբաթ վերոնշյալ ստորաբաժանումը ձերբակալել է երկու անձի, ովքեր խաբեությամբ ԱՄՆ-ի կեղծ վիզա էին տրամադրում 8 600 ԱՄՆ դոլարի դիմաց:

«ԱՄՆ-ի դեսպանատունը ողջունում է կենտրոնական քրեական ոստիկանության դեպարտամենտի կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թրեֆիքինգի և ապօրինի ներգաղթի դեմ պայքարի վարչության ջանքերը, փաստաթղթերի կեղծման դեմ  և ողջունում է շարունակական համագործակցությունը այդ քրեական հարցերի շուրջ:

Անցյալ շաբաթ նշված վարչությունը, ձերբակալել էր երկու անձի, ովքեր կեղծում էին և խարդախորեն տրամադրում ԱՄՆ-ի կեղծ վիզա 8 600 ԱՄՆ դոլարի դիմաց:

Այս գործը ԱՄՆ-ի դեսպանության և Վրաստանի իրավապահ մարմինների հաջող համագործակցության օրինակ է»,- ասվում է դեսպանության հայտարարության մեջ: