Գլխավոր դատախազությունը այլևս չի լինելու արդարադատության նախարարության ենթակայության տակ
Վրաստանի նոր նախագահի երդմնակալությունից և նոր սահմանադրության գործի դրվելուց հետո, գլխավոր դատախազությունը այլևս չի լինելու արդարադատության նախարարության ենթակայության տակ:
Խորհրդարանի կողմից հաստատված նոր սահմանադրության համաձայն, գլխավոր դատախազությունը և գործադիր իշխանական մարմինները միմյանցից պետք է տարանջատվեն:
Կոնկրետ, սահմանադրության համաձայն, գլխավոր դատախազին կրկին 6 տարով ընտրելու է խորհրդարանը, սակայն ապագայում դատախազությունը պարտավոր կերպով խորհրդարանին տարին մեկ անգամ պետք է ներկայացնի ամենամյա հաշվետվությունը:
Հատկանշական է, որ սահմանադրության հետ համապատասխանեցման մեջ բերելու նպատակով, «դատախազության մասին» օրենքում պատրաստվել են փոփոխություններ, որը խորհրդարանը քննարկում է արագացված կարգով և այն ընդունելու է մինչև սահմանադրության գործի դրվելը:
Նախաձեռնված օրինագիծը մինչև այժմ քննարկված է առաջին ընթերցմամբ և առջևում լինելու է ևս երկու ընթերցում: Եթե այսօր գործող օրենքով, արդարադատության նախարարը, որպես արդարադատության նախարարության ենթագերատեսչության գործունեության վրա ընդհանուր ղեկավարություն իրականացնող անձը, ապահովում է դատախազության համակարգի կառավարումը, ապա փոփոխություններով, գլխավոր դատախազին փոխանցվում են արդարադատության նախարարի համապատասխան իրավասությունները, կոնկրետ ՝ քրեական գործերի հետաքննչական ենթակայության, դատախազության մարմինների և կառուցվածքային միավորումների ռազմավարական վայրերի սահմանում, շտատային միավորների կառավարման հետ կապված հարցեր (ստեղծում, վերացում, տեղափոխում, իրավասությունների սահմանում), քրեական քաղաքականության համապատասխան ղեկավարվելու սկզբունքների հաստատում, Դատախազության աշխատակիցների համար էթիկայի օրենսգրքի հաստատում, ֆինանսավորման և նյութատեխնիկական ապահովման մասին առաջարկությունների մշակում և Վրաստանի կառավարությանը ներկայացում, անկախ կատարում (ձերբակալություն, արտահանձնման համար ինտերպոլին դիմել), որոնման մեջ գտնվող անձին ձերբակալելու համար դիմել օտար երկրի համապատասխան մարմիններին և Վրաստանի տարածքում օտար երկրի կողմից որոնվող անձի արտահանձնման գործընթացներին մասնակցություն:
Բացի այդ, օրինագծով տարբեր մարմինների հետ արագ և արդյունավետ հաղորդակցության ապահովման համար, հանրային հարաբերությունների քարտուղարի ինստիտուտը կունենա սահմանիչ դիրք, որին հետևելու են դատախազության աշխատակիցները:
Խորհրդարանը հիմնական սահմանադրական փոփոխությունները հաստատել է 2017 թվականի սեպտեմբերի 26-ին, որի վրա ավելի ուշ նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին կիրառել էր իր վետոյի իրավունքը և խորհրդարանին էր ուղարկել իր մոտիվացված դիտողությունները: «Վրացական երազանքը» չի նախատեսել երկրի առաջին դեմքի կարծիքները, վետոն հաղթահարվել է 110 կողմ, 8 դեմ ձայների հարաբերակցությամբ և վերջնականապես այն հաստատել է 117 կողմ, 7 դեմ ձայների հարաբերակցությամբ:
Հեղինակ -
Edgar Barsegyan