Գլոբալ տնտեսական աճի կանխատեսման նվազեցման ֆոնին, ԱՄՀ-ը նվազեցրել է նաև Վրաստանի կանխատեսումը
Արժույթի միջազգային հիմնադրամը նվազեցրել է Վրաստանի 2020 թվականի տնտեսական աճի կանխատեսումը:
Միջազգային կազմակերպությունը կանխատեսում էր, ընդհանուր ներքին արտադրանքի աճը կլիներ 4,8 տոկոս, իսկ նոր կանխատեսմամբ 4,3 տոկոս:
Բացի այդ, 2019 թվականի համար տնտեսության աճի կանխատեսումը կազմելու է 4,6 տոկոս:
Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության ղեկավար, Մերսեդես Վերա Մարտինի հայտարարությամբ, ընթացիկ տարվա համար գնաճի կանխատեսումը աճել է մինչև 7,2 տոկոս: Դրա հետ մեկտեղ հիմնադրամը կանխատեսում է գնաճի նվազեցում 2020 թվականի համար: