Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության հարցերի նախարար Գիվի Միքանաձեն, Գուրջաանիի, Սագարեջոյի, Դեդոփլիսծղարոյի և Սիղնաղիի մունիցիպալիտետների պատվիրակ Գիա Բենաշվիլիի հետ միասին, աշխատանքային հանդիպում է անցկացրել Սիղնաղիի մունիցիպալիտետի հանրակրթական դպրոցների աշակերտների ծնողների հետ:
Կրթության նախարարության մամուլի ծառայության տեղեկատվությամբ՝ նախարարը հանդիպման մասնակիցներին ծանոթացրել է կրթական համակարգում ընթացող բարեփոխումների հիմնական ուղղություններին:
«Զրույցի ընթացքում Գիվի Միքանաձեն ուշադրություն է հրավիրել դպրոցներում կրթության որակի բարելավման նպատակով իրականացվելիք նախաձեռնություններին և ուսումնական ծրագրի բովանդակային զարգացմանը:
Ինչպես նշել է նախարարը, կրթության բարեփոխման գլխավոր նպատակն է դպրոցներում ստեղծել աշակերտակենտրոն, ներառական և արդյունքահեն կրթական միջավայր, որտեղ յուրաքանչյուր երեխա կունենա սեփական հնարավորությունները լիարժեք իրացնելու միջոցներ»:
Խոսվել է նաև դպրոցական ենթակառուցվածքների կարգավորման և այս ուղղությամբ պլանավորված մասշտաբային նախագծերի մասին:
Հանդիպումը շարունակվել է հարցուպատասխանի ձևաչափով: Ծնողները հնարավորություն են ունեցել իրենց համար կարևոր հարցերի շուրջ սպառիչ պատասխաններ ստանալ անմիջապես նախարարից:
«Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության հարցերի նախարարն ակտիվորեն շարունակում է հանդիպումները դպրոցական հանրության հետ՝ կրթական բարեփոխումների հայեցակարգին ծանոթացնելու նպատակով», – նշված է կրթության նախարարության տարածած տեղեկատվության մեջ: