Գիվի Միկանաձեն Թբիլիսիի դպրոցների ուսուցիչներին ներկայացրեց հանրակրթական համակարգի բարեփոխումների հիմնական ուղղությունները

21:32, 16.01.2026

Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիվի Միկանաձեն հանդիպում է ունեցել Թբիլիսիի դպրոցների ուսուցիչների, ծնողների և դպրոցական համայնքի ներկայացուցիչների հետ՝ նրանց ներկայացնելով ընդհանուր կրթության համակարգի բարեփոխման հիմնական ուղղությունները։ Այս մասին հայտնում է Կրթության նախարարությունը։

Նախարարության հաղորդմամբ՝ Գիվի Միկանաձեն խոսել է ընդհանուր կրթության համակարգի բարեփոխման շրջանակներում նախատեսված նորությունների մասին և քննարկել առկա մարտահրավերների հաղթահարման ուղիները։

«Հանդիպման մասնակիցներն իրենց հետաքրքրող հարցերով դիմեցին նախարարին, ներկայացրին իրենց դիրքորոշումները և կարծիքները։

Հանդիպումը կայացել է Թբիլիսիի պետական համալսարանում, որին մասնակցել են Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի տեղակալներ Թամար Մախարաշվիլին և Զվիադ Գաբիսոնիան, խորհրդարանի անդամ Իրմա Զավրադաշվիլին և ԹՍՀ-ի ռեկտոր Ջաբա Սամուշիան։

Ուսուցիչների, ծնողների, դպրոցների տնօրենների և ռեսուրսկենտրոնների աշխատակիցների հետ նման հանդիպումներ անցկացվել են Վրաստանի բոլոր շրջաններում։ Դրանց նպատակն էր ապահովել դպրոցական համայնքի ներգրավվածությունը բարեփոխման հայեցակարգի քննարկման գործընթացում։

Ընդհանուր կրթության համակարգի բարեփոխման ազգային հայեցակարգային փաստաթուղթը մոտ ապագայում կներկայացվի Վրաստանի կառավարությանը՝ հաստատման համար», – նշված է նախարարության տարածած հաղորդագրությունում։

Նմանատիպ