Գիվի Միկանաձեն ծանոթացման հանդիպում ունեցավ Իսրայելի դեսպանի հետ
Գիվի Միկանաձեն ծանոթացման հանդիպում ունեցավ Իսրայելի դեսպանի հետ

Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիվի Միկանաձեն հյուրընկալել է Իսրայելի պետության նորանշանակ դեսպան Վալիդ Աբու Հայային։

Կրթության նախարարության հաղորդմամբ՝ ծանոթացման բնույթի հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Վրաստանի և Իսրայելի միջև կրթության և գիտության ոլորտում առկա սերտ համագործակցության ընդլայնման հարցերը և ապագա ծրագրերը։

«Գիվի Միկանաձեն դեսպանին տեղեկացրել է բարձրագույն կրթության հիմնարար բարեփոխումների հիմնական ուղղությունների մասին, որոնք հրապարակայնորեն ներկայացվել էին Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի կողմից։

Հանդիպման շրջանակում քննարկվել են մի շարք կարևոր հարցեր, այդ թվում՝ Վրաստանի և Իսրայելի բարձրագույն կրթական և գիտական հաստատությունների միջև համագործակցության խորացումը, համատեղ ծրագրերի իրականացումը, հետազոտությունների անցկացումը և ուսանողների փոխանակման ծրագրերի ընդլայնումը։ Հատուկ ուշադրություն է դարձվել մասնագիտական կրթությանը, այդ թվում՝ գյուղատնտեսության ոլորտում։

Հանդիպման ավարտին դեսպանը շնորհակալություն է հայտնել Գիվի Միկանաձեին հյուրընկալության համար և հայտնել երկու երկրների միջև առկա կառուցողական համագործակցության խորացման պատրաստակամության մասին», – նշված է նախարարության հաղորդագրությունում։