Գիտանաս Նաուսեդան ստորագրել է Լիտվայի վարչապետի և կառավարության հրաժարականի մասին հրամանագիրը
Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան ստորագրել է երկրի վարչապետ Գինտաուտաս Պալուցկասի և նրա կառավարության հրաժարականի մասին հրամանագիրը։ Նա նաև կառավարության ժամանակավոր ղեկավարումը հանձնարարել է ֆինանսների նախարար Սիմանտաս Սաձիուսին։
Գինտաուտաս Պալուցկասը նախագահին տեղեկացրել է իր հրաժարականի մասին հուլիսի 31-ին՝ նրա շուրջ բռնկված մի շարք սկանդալներից հետո։
Ինչպես հայտնի է, Լիտվայի լրագրողները բացահայտել են Պալուցկասի կասկածելի գործարար կապերը։ Դրա հիման վրա Լիտվայի գլխավոր դատախազությունը հանձնարարել է Հատուկ քննչական ծառայությանը հետաքննել հանգամանքները։ Ֆինանսական հանցագործությունների հետաքննության ծառայության աշխատակիցները խուզարկություն են իրականացրել վարչապետի աներձագին պատկանող Dankora ընկերությունում։ Ընկերությունը ստացել է եվրոպական ֆինանսավորում և մարտկոցային համակարգեր է գնել վարչապետի սեփական Garnis ընկերությունից։
Նաուսեդան Պալուցկասին երկու շաբաթ ժամանակ է տվել մեղադրանքների վերաբերյալ բացատրություններ տալու համար։