Գիտանաս Նաուսեդա. Մենք դատապարտում ենք օկուպացված տարածքներում սահմանազատման գործընթացի վերսհսկումը
Գիտանաս Նաուսեդա. Մենք դատապարտում ենք օկուպացված տարածքներում սահմանազատման գործընթացի վերսհսկումը

Վստահ եղեք Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ Լիտվայի մշտական աջակցության մեջ, մենք դատապարտում ենք օկուպացված տարածքներում սահմանազատման գործընթացի վերսկսումը,- այս մասին հայտարարել է Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան՝ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու հետ հանդիպումից հետո:

Ինչպես նշել է Լիտվայի նախագահը, Սալոմե Զուրաբիշվիլու հետ հանդիպմանը քննարկել է երկու պետությունների միջև համագործակցության հարցերը:

«Ցանկանում ենք, օգնել մեր վրաց բարեկամներին, ակտիվացնեն տնտեսական գործընթացները, կարողանան իրականացնել իրավական բարեփոխումներ, որպեսզի ունենան առաջընթաց դատական համակարգում: Այսպիսով, կարծում եմ, հասարակությանը Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին ինտեգրվելու նշանակության մեջ համոզելու միջոցը շատ կոնկրետ քայլերի դրսևորումն է: Լիտվան ունի մեծ ներուժ, որպեսզի զարգացնի տնտեսական կապը Վրաստանի հետ: Ես խոսում եմ ոչ միայն արտաքին առևտրի, այլ նաև՝ ներդրումների մասին»,- հայտարարել է Լիտվայի նախագահը:

Նրա խոսքով, լիտվացի ներդրողները հետաքրքրված են նորացվող էներգիայի սեկտորով, սակայն ունեն նաև որոշ վախեր: