Սալոմե Զուրաբիշվիլին Գիտանաս Նաուսեդային շնորհավորել է Լիտվայի նախագահ ընտրվելու առթիվ

11:45, 27.05.2019

Վրաստանի նախագահ, Սալոմե Զուրաբիշվիլին Գիտանաս Նաուսեդային շնորհավորել է Լիտվայի նախագահ ընտրվելու առթիվ: Սալոմե Զուրաբիշվիլիի խոսքով, Վրաստանը և Լիտվան հստակ գործընկերներ են:

«Շնորհավորում եմ Գիտանաս Նաուսեդային նախագահ ընտրվելու առթիվ: Վրաստանը և Լիտվան հստակ գործընկերներ են և սպասում եմ նոր նախագահի հետ համագործակցություն, որպեսզի երկրների միջև գոյություն ունեցող կապերը էլ ավելի զարգանան»,-գրում է Սալոմե Զուրաբիշվիլին:

Լիտվայի նախագահական ընտրությունների երկրորդ տուրը տեղի է ունեցել մայիսի 26-ին:

 

https://twitter.com/Zourabichvili_S/status/1132742397794934786

Նմանատիպ