Գիշերվա ժամերին տեղաշարժման սահմանափակման թեթևացման կամ վերացման մասին քննարկումներ չեն ընթանում. Նաթիա Թուրնավա
Գիշերային ժամերին տեղաշարժման սահմանափակումը մեղմացնելու կամ վերացնելու վերաբերյալ քննարկումներին պետք է նախորդի մեծ վերլուծություն, քանի որ մենք չենք կարող միասին ամեն ինչ մեղմել, այդ մասին քննարկումներ դեռ չեն եղել,- այս մասին Միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստից հետո կայացած ճեպազրույցին, հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի նախարար Նաթիա Թուրնավան:
Նրա խոսքով, կան ոլորտներ, որոնք համակարգող խորհուրդը կքննարկի առաջին հերթին: Նախարարի հայտարարությամբ, մեկ անզգույշ քայլը կարող է նորից խնդիրներ առաջացնել:
«Ամենակշեռք ունեցող միջոցներից մեկը, որը խորհրդի որոշմամբ իրականացրեցինք անցած տարվա նոյեմբերին, և երբ սահմանեցինք այս կետային սահմանափակումները, գիշերային ժամերին տեղաշարժի արգելքն էր: Ես դա չէի անվանի պարետային ժամ, այն շատ ավելի կոշտ բան է: Այս որոշման, այս սահմանափակման շնորհիվ է, որ մենք այսօր կարող ենք խոսել մեղմացման մասին և միանշանակորեն ասել, որ դա այնպիսի արգելող միջոց էր, որը ինչպես նաև այլ երկրներում, մեզ մոտ նույնպես տվեց իր դրական արդյունքը: Իհարկե, դրա մեղմացման կամ վերացման քննարկմանը պետք է նախորդի հսկայական վերլուծություն, քանի որ մենք չենք կարող ամեն ինչ միասին մեղմել: Այս մասին դեռ քննարկում չկա, մենք քննարկում ենք հետագա քայլերը, կան դեռ բիզնեսի ոլորտներ, որտեղ մենք չենք թուլացրել մոտեցումը և դեռ չենք կարող բացել մանկապարտեզները, ֆիթնես արդյունաբերություն և մարզական հաստատությունները: Այնուամենայնիվ, այդ երկու ոլորտները ներառեցինք «Արտադրիր Վրաստանում» ծրագրի վարկերի սուբսիդավորման տեսանկյունից, բայց դա բավարար չէր: Մենք առաջին հերթին քննարկելու ենք այս ոլորտները, ինչպես նաև միջքաղաքային տրանսպորտի հարցը, իսկ գիշերային ժամերին տեղաշարժի հարցը հանաբար կքննարկենք ավելի ուշ: Մի շտապեք, քանի որ մեկ անզգույշ քայլը կարող է հետագայում խնդիրներ առաջացնել և ստիպել մեզ հետ պահանջել այն, ինչը շատ չենք ցանկանում», – հայտարարել է Նաթիա Թուրնավան: