Գիշերվա ընթացքում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում շարունակվում էին երկկողմ բախումները
Գիշերվա ընթացքում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում շարունակվում էին երկկողմ բախումները:
Հայաստանի պաշտպանության նախարարության մամլո խոսնակ Շուշան Ստեփանյանի հայտարարությամբ, գիշերվա ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակվում էին երկկողմ փոխհրաձգությունները և հրետանային մենամարտերը:
Ստեփանյանի խոսքով, Ադրբեջանը հարձակումներ էր իրականացնում խաղաղ բնակավայրերի ուղղությամբ:
Ադրբեջանական մամուլի փոխանցմամբ, սահմանին ողջ գիշեր ընթացել են ինտենսիվ մարտեր:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում հայտարարում են, որ այժմ Խանքենդիից տարհանվում են հայ զինվորները: