Գիշերը Ռուսաստանը Ուկրաինայի ուղղությամբ իրականացրել է 90 անօդաչու թռչող սարքով հարձակում, որոնցից 56-ը հաջողվել է խոցել Ուկրաինայի պաշտպանության ուժերին
Գիշերը Ռուսաստանը Ուկրաինայի ուղղությամբ իրականացրել է 90 անօդաչու թռչող սարքով հարձակում, որոնցից 56-ը հաջողվել է խոցել Ուկրաինայի պաշտպանության ուժերին։
Ուկրաինական լրատվամիջոցների տվյալներով՝ Ռուսաստանը ավիառումբերով հարվածել է Զապոռրոժյեի մարզին, ինչի հետևանքով առնվազն մեկ մարդ զոհվել է։ Հարձակման հետևանքով կան վիրավորներ և ավերված մասնավոր տներ։
Զապոռոժյեի ռազմական վարչակազմի հայտարարության համաձայն՝ փլատակների տակ դեռևս մարդիկ կան։
Մարզի ռազմական վարչակազմի տվյալներով՝ վերջին 24 ժամում Ռուսաստանը Զապորոժիեի մարզի 10 բնակավայրերի ուղղությամբ իրականացրել է 397 հարված։
Սումիի շրջանի վրա հարձակման հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս մեկը՝ վիրավորվել։