Գիորգի Վոլսկի. Եվրախորհրդարանը պետք է իմանա, որ կալանավորների հարցը լուծվում է միայն իրավական ճանապարհով
Խորհրդարանի նախագահի առաջին տեղակալ Գիորգի Վոլսկիի գնահատմամբ, եվրախորհրդարանական Մայքլ Գալերի հայտարարությունն այն մասին, որ արևմտյան երկրները սպասում են Վրաստանում քաղբանտարկյալների ազատ արձակմանը, ոչ այլ ինչ է, քան՝ տարօրինակ, քանի որ նման հարցերը լուծվում են միայն իրավական ճանապարհով:
«Տարօրինակ հայտարարություն է, թեկուզ՝ «Ազգային շարժման» ակնհայտ կողմնակցից, կուսակցական կողմնակցից: Նա պետք է ամենալավն իմանա, որ պետք է ուսումնասիրել նյութերը և եթե կա որևէ սկզբունքային դիրքորոշում, պետք է այն պաշտպանել իրավական ճանապարհով:
Կային նաև նման հայտարարություններ, ոչ պակաս կոշտ, երբ մենք քննարկում էինք «Ռուսթավի 2»-ի թեման քաղաքական դաշտում և մյուս կողմից, իրավական ուղին զարգացավ այնպես, որ Ստրասբուրգը կայացրեց որոշում, որը շատ հեռու է այն կոչերից, որոնք այն ժամանակ ունեին ժողովրդական կուսակցության ներկայացուցիչները»,- հայտարարել է Գիորգի Վոլսկին: