Գիորգի Վաշաձե. Մեր խնդիրն է, որ լինի համընդհանուր անհնազանդություն, գործադուլ ամբողջ երկրում
Գիորգի Վաշաձե. Մեր խնդիրն է, որ լինի համընդհանուր անհնազանդություն, գործադուլ ամբողջ երկրում

Մեր խնդիրն է, որ լինի համընդհանուր անհնազանդություն, գործադուլ ամբողջ երկրում, այս մասին ասել է «Միասնություն-Ազգային շարժման» առաջնորդներից Գիորգի Վաշաձեն։

Նրա խոսքով, ընդդիմությունը պատրաստ է բացարձակապես ամեն ինչի։

«Բռնության նոր փուլ է, այն, ինչ մենք ակնկալում էինք ինքնակոչ ռեժիմից, սրան հակադրում ենք միասնությամբ, միասնությամբ ու համախմբվածությամբ։ Մենք բոլոր միջոցներով պաշտպանելու ենք բոլոր երիտասարդներին, բոլոր մարդկանց, և վստահ ենք, որ վերջնական հաղթանակի կհասնենք, երբ բոլորն ազատ լինեն։ Պետք է հասնել նրան, որ ոչ միայն շարունակենք բողոքի ակցիաները, այլ համընդհանուր անհնազանդությունը գործադուլ անեն ամբողջ Վրաստանում։ Սա մեր խնդիրն է, որը մենք պետք է կատարենք համատեղ և համակարգված։ Մենք պատրաստ ենք բացարձակապես ամեն ինչի, այստեղ հավաքված բոլոր մարդիկ միաբերան ասում են, որ պետք է պատրաստ լինենք պայքարը տանել մինչև վերջ։ Այս ռեժիմը հանդես է գալիս երկու բանի համար՝ իրավապահները, որոնց մենք կբացահայտենք, նրանք սովորական «Շպանա» են»,- ասել է Գիորգի Վաշաձեն։