Գիորգի Վաշաձե. Մենք պետք է ակտիվ աշխատանք սկսենք քաղաքացիների հետ, որպեսզի ստեղծենք բարեփոխումների փաթեթ, իշխանափոխությունը մոտ է
Գիորգի Վաշաձե. Մենք պետք է ակտիվ աշխատանք սկսենք քաղաքացիների հետ, որպեսզի ստեղծենք բարեփոխումների փաթեթ, իշխանափոխությունը մոտ է

Մենք պետք է ակտիվ աշխատանք սկսենք քաղաքացիների հետ, որպեսզի ստեղծենք բարեփոխումների փաթեթ, իշխանափոխությունը մոտ է,- այս մասին ասել է «Ստրատեգիա Աղմաշենեբելի»-ի առաջնորդ Գիորգի Վաշաձեն։

Նրա խոսքով՝ իշխանությունները ցանկանում են Ռուսաստանին հայտարարել որպես բարեկամ, ինչը չեն ընդունի։

«Մեզ համար ամենակարեւորը Եվրամիության թեկնածուի կարգավիճակն է, մանավանդ որ իշխանությունը, Ռուսաստանի հետ կապված քաղաքական ուժը՝ «Վրացական երազանք»-ն ամեն ինչ անում է, որ մեզ թեկնածուի կարգավիճակ չտան։ Մեր ընկերներին թշնամի են հայտարարում, իսկ թշնամուն, ի դեմս Ռուսաստանի, ուզում են մեզ բարեկամ հայտարարել։ Մենք սա չենք հանդուրժի։ Լուծումը միասնության, անձնազոհության, միասին կանգնելու մեջ է։ Միաժամանակ պետք է ակտիվ աշխատանք սկսել քաղաքացիների հետ՝ բարեփոխումների փաթեթ ստեղծելու համար։ Գալիս է իշխանափոխությունը, և մենք պետք է ցույց տանք, թե ինչ բարեփոխումներ ենք պատրաստվում իրականացնել Վրաստանում»,- ասել է Վաշաձեն։