Գիորգի Սիորիձե. Ինչ էլ որ անի «Վրացական երազանքը», մենք չենք հանձնվելու, մենք ամեն ինչ կանենք Վրաստանի պատմության այս ամոթալի էջը շրջելու համար
Գիորգի Սիորիձե. Ինչ էլ որ անի «Վրացական երազանքը», մենք չենք հանձնվելու, մենք ամեն ինչ կանենք Վրաստանի պատմության այս ամոթալի էջը շրջելու համար

Քաղաքական կուսակցությունների լուծարմամբ մեզ վաղուց սպառնում է Իվանիշվիլին։ Այն ձևը, որով այժմ այս գործընթացը սկսվել է, լիովին հակասահմանադրական է, միանձնյա, և նպատակ ունի Իվանիշվիլու քաղաքական ընդդիմախոսներին հեռացնել քաղաքական դաշտից, – այս մասին հայտարարել է «Լելո – Ուժեղ Վրաստան» կուսակցության անդամ Գիորգի Սիորիձեն։

Սիորիձեն մեկնաբանել է փոփոխությունների նախագիծը, համաձայն որի՝ Սահմանադրական հայցի բավարարման դեպքում հնարավոր կլինի արգելել որոշ անձանց կողմից կուսակցության հիմնումը, անդամակցությունը, քաղաքական պաշտոն զբաղեցնելը, կուսակցության ֆինանսավորումը կամ ընտրական ցուցակում ընդգրկվելը։

Գիորգի Սիորիձեի խոսքով՝ «Ուժեղ Վրաստան – Լելո»-ն պատրաստ է «Վրացական երազանքի» բոլոր քայլերին և չի պատրաստվում նահանջել։

«Մենք՝ «Ուժեղ Վրաստան – Լելո»-ն, պատրաստ ենք ռեժիմի ցանկացած արձագանքին։ Լավ գիտակցում ենք, թե ինչ քաղաքական համակարգում է Իվանիշվիլին ապրեցնում ամբողջ երկրին, սակայն պատրաստ ենք նրանց յուրաքանչյուր քայլին։ Մենք միշտ ասել ենք, որ պայքարի ցանկացած խաղաղ և սահմանադրական ձև պետք է օգտագործել։ Ինչ էլ որ անի «Վրացական երազանքը», մենք չենք պատրաստվում նահանջել, չենք պատրաստվում կանգ առնել։ Ամեն ինչ կանենք, որպեսզի հասարակությունն համախմբված լինի և այս ամոթալի էջը Վրաստանի պատմության մեջ վերջնականապես թերթենք հասարակության հետ միասին», – հայտարարել է Գիորգի Սիորիձեն։