Գիորգի Շարաշիձե. «Վրացական երազանք»-ը գիտի, որ քննադատությունը հիմնված է փաստերի վրա և չի կարող պատասխան տալ, նրանք փորձում են բնակչությանը համոզել, որ Եվրոպան թշնամաբար է տրամադրված Վրաստանի նկատմամբ
«Եվրոպացի գործընկերները մեզ կոչ են անում կատարել այն պարտավորությունները, որոնք մենք ենք ստանձնել՝ ժողովրդավարության և օրենքի գերակայության պաշտպանության ուղղությամբ, իսկ Պապուաշվիլին դա ներկայացնում է որպես թշնամական վերաբերմունք Վրաստանի նկատմամբ», – այս մասին հայտարարել է «Գախարիա Վրաստանի համար» կուսակցության անդամ Գիորգի Շարաշիձեն։
Նրա խոսքով՝ Եվրոպայի միակ ցանկությունն այն է, որ Վրաստանում պաշտպանված լինեն ժողովրդավարությունը և մարդու իրավունքները։
«Այն, որ երկրում կա ժողովրդավարական նահանջ, կարծես թե բոլորը համաձայն են՝ ինչպես Վրաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։ Երբ Վրաստանը միացավ Եվրոպայի խորհրդին, ստանձնեց պարտավորություններ՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության պաշտպանություն։ Իսկ հիմա Պապուաշվիլին և «Երազանք» կուսակցությունը սա ներկայացնում են որպես Վրաստանի նկատմամբ թշնամական վերաբերմունք։ Իհարկե, սա այդպես չէ։
Եվ թեկուզ ենթադրենք, որ «Երազանքն» իրավացի է, այդ դեպքում ինչու՞ չեն օգտագործում հարթակները՝ ճշմարտությունն ապացուցելու համար։ Ինչու՞ խուսափում են իրենց իրավացիությունը հիմնավորելուց։ Ինչու՞ չեն կարող պաշտպանել սեփական ճշմարտությունն ու վրաց ժողովրդի շահերը այնտեղ, որտեղ դա անհրաժեշտ է։ Նրանք լավ գիտեն, որ այս քննադատությանը, որը հիմնված է փաստերի վրա, պատասխանել չեն կարող։ Միակ բանը, ինչ կարող են, իրենց քարոզչական ուղերձներով մոլորեցնել վրաց ժողովրդին և համոզել, թե իբր Եվրոպան թշնամաբար է տրամադրված, մինչդեռ դա այդպես չէ։ Եվրոպան միայն մեկ բան է ուզում մեզանից՝ որ այս երկրում լինի ժողովրդավարություն, պաշտպանված լինեն մարդու իրավունքները, անցկացվեն ազատ և արդար ընտրություններ», – նշել է Շարաշիձեն։
Հիշեցնենք, որ «Եվրոնեստի» խորհրդարանական վեհաժողովը հրապարակել է բանաձև, որը վերաբերում է նաև Վրաստանին։ Բանաձևում նշված է, որ վերջին զարգացումները ցույց են տալիս ժողովրդավարության նահանջ։ Ի պատասխան՝ Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հայտարարել է, որ Եվրոպական խորհրդարանի ուժերի թշնամական մոտեցման պատճառով Վրաստանի խորհրդարանական պատվիրակությունը չի մասնակցի «Եվրոնեստի» հետագա նիստերին։