Գիորգի Մարգվելաշվիլին Պրոկոպիս Պավլոպուլոսին հրավիրել է Վրաստան, անկախության 100 ամյա հոբելյանին նվիրված միջոցառումներին մասնակցելու համար
Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի պետական այցը Հունաստան մեկնարկել է նախագահական պալատում կայացած դիմավորման արարողությամբ, որից հետո երկու երկրների նախագահները հանդիպել են դեմ առ դեմ:
Ինչպես փոխանցում է առաջին ալիքի լրագրողը, հանդիպման ժամանակ Գիորգի Մարգվելաշվիլին Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսին հրավիրել է Վրաստան, մայիսի 26-ին Վրաստանի անկախության 100 ամյա հոբելյանին նվիրված միջոցառումներին մասնակցելու համար:
Հանդիպմանը նախագահները քննարկել են երկու երկրների միջև գոյություն ունեցող հարաբերություններին վերաբերող հարցեր:
Վրաստանի նախագահը իր գործընկերոջը ծանոթացրել է Վրաստանի բռնազավթված տարածաշրջաններում ստեղծված իրավիճակի հետ: Իր հերթին Հունաստանի նախագահը հաստատել է Հունաստանի աջակցությունը Վրաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ, ինչպես նաև իր երկրի աջակցությունը այդ տարածաշրջանների «չճանաչման» քաղաքականության և Վրաստանի արևմտյան ձգտումների կապակցությամբ:
Գիորգի Մարգվելաշվիլին շնորհակալություն է հայտնել Վրաստանի ՆԱՏՕ-ին և Եվրամիությանը անդամագրվելու ճանապարհին Հունաստանի կողմից ցուցաբերվող աջակցության համար:
Վրաստանի նախագահը ընդգծել է Վրաստանի և Հունաստանի պատմական քաղաքական ընտրությունը և երկու երկրների միջև գոյություն ունեցող ռազմավարական հարաբերությունների նշանակությունը:
Հեղինակ -
Edgar Barsegyan