Տրանզիտային այցով Աֆղանստանից Վրաստան է ժամանել Լեհաստանի նախագահ Անդժեյ Դուդան,-լրատվությունն այս մասին տարածել է Վրաստանի նախագահի վարչակազմի մամլո ծառայությունը:
Լեհաստանի նախագահին օդանավակայանում դիմավորել է Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին: Նախագահները դեմ առ դեմ հանդիպել են օդանավակայանում:
«Կողմերը քննարկել են երկրների միջև հարաբերություններին վերաբերող հարցեր, ինչպես նաև մայիսի 26-ին Վրաստանի անկախության օրվա կապակցությամբ, Դուդայի այցի հարցը: Կողմերը զրուցել են նաև բռնազավթված տարածաշրջաններում ստեղծված իրավիճակի մասին»,-ասված է նախագահի վարչության մամլո ծառայության լրատվության մեջ:
Հեղինակ -
Edgar Barsegyan