Գիորգի Կվիրիկաշվիլին Մյունխենում հանդիպել է խոշոր միջազգային և գերմանական ընկերությունների ներկայացուցիչների հետ
Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին, Մյունխենի անվտանգության 54-րդ կոնֆերանսի շրջանակներում հանդիպել է խոշոր միջազգային և գերմանական ընկերությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպման ժամանակ վարչապետը գործարարներին ծանոթացրել է Վրաստանի ներդրումային ներուժի, երկրում գոյություն ունեցող բարենպաստ բիզնես միջավայրի և իրականացրած բարեփոխումների հետ:
Կառավարության վարչության մամլո ծառայության փոխանցմամբ, Գիորգի Կվիրիկաշվիլին միջազգային բիզնեսշրջանակների ներկայացուցիչների հետ զրուցել է Վրաստանի, որպես տարածաշրջանային հաբ հիմնելու ներուժի և ընթացիկ խոշոր ներդրումային նախագծերի մասին:
Վարչապետը նշել է, որ Վրաստանը տարածաշրջանում առաջին երկիրն է, որը Եվրամիության, Եվրոպայի ազատ առևտրի միության, ԱՊՀ-ի և հարևան երկրներից բացի, ազատ առևտրի մասին համաձայնագիր է ստորագրել Չինաստանի հետ և այս պահին աշխատանքներ են ընթանում համանման համաձայնագրի շուրջ Հնդկաստանի հետ:
Գիորգի Կվիրիկաշվիլին հանդիպման մասնակիցներին հրավիրել է Վրաստան, քանզի նրանք անձամբ ծանոթանան այն ներուժի հետ, որը երկիրը առաջարկում է ներդնողներին:
Պաշտոնական ճաշին ներկա էին 30-ից ավել առաջատար ընկերությունների ներկայացուցիչներ:
Հեղինակ -
Edgar Barsegyan