Վրաստանի համար «դադարեցման» մեխանիզմի գործի դնելը հնարավոր է, սակայն կցանկանայի դա տեղի չունենա. Էլմար Բրոկ

16:48, 18.02.2018

Եվրոպայի ժողովրդական կուսակցության ներկայացուցիչ, եվրախորհրդարանային Էլմար Բրոկը հայտարարում է, որ Վրաստանի համար «դադարեցման» մեխանիզմի գործի դնելը հնարավոր է, սակայն ցանկություն է հայտնել, որ դա տեղի չունենա: Այս մասին նա վրացի լրագրողներին ասել է Մյունխենում, որտեղ գտնվում է կոնֆերանսին մասնակցելու նպատակով:

Պատգամավորի խոսքերով, եթե ապաստան փնտրողների քանակը ավելանա, ապա Եվրոպան ստիպված կլինի բոլորին ետ ուղարկել:

«Դադարեցման մեխանիմցը իհարկ է հնարավոր է գործի դնել, սակայն ես դա չէի ցանկանա, որովհետև այս դեպքում տուժելու են անմեղ մարդիկ:

Կցանկանայի, որ Վրաստանի քաղաքացիները օգտվեին անայցագրային ռեժիմից, սակայն եթե ապաստան փնտրողների քանակը ավելանա, ապա պետք է ճանապարհներ գտնենք նրանց ետ ուղարկելու համար:

Այս գործընթացում հիմնական դերը պետք է խաղա հենց Վրաստանը»,-հայտարարել է Էլմար Բրոկը:

 

Նմանատիպ