Գիորգի Կվիրիկաշվիլին քաղաքացիներին կոչ է անում, ըմբռնումով մոտենալ ծխախոտի վերահսկման մասին նոր օրենքին
Գիորգի Կվիրիկաշվիլին քաղաքացիներին կոչ է անում, ըմբռնումով մոտենալ ծխախոտի վերահսկման մասին նոր օրենքին

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին քաղաքացիներին կոչ է անում, ըմբռնումով մոտենալ ծխախոտի վերահսկման մասին նոր օրենքին, իսկ ներքին գործերի նախարարությանը կոչ անում, արդյունավետ  հսկողություն իրականացնել օրենքի կատարման ուղղությամբ:

Նշված հարցի առնչությամբ վարչապետը հայտարարություն է արել կառավարության այսօրվա նիստին և նշել, որ այդ տեսանկյունից, օրենքի գործարկումից հետո Վրաստանը տարածաշրջանում դառնում է առաջատար երկիր:

«Մայիսի մեկից գործարկվել է ծխախոտի վերահսկման մասին օրենքը, որի համաձայն Վրաստանը տարածաշրջանում դառնում է առաջատար երկիր այս տեսանկյունից: Համաշխարհային մակարդակի հետ համեմատ, որտեղ ծխախոտից առաջացած մահացությունը 10% է, Վրաստանում այդ ցուցանիշը 22% է: Սա աղետալի վիճակ է, ուստի, ես կոչ եմ անում քաղաքացիներին և խնդրում ըմբռնումով մոտենալ: Մենք պետք է ծխախոտի ծխից պաշտպանենք մեր քաղաքացիներին, հատկապես երեխաներին»,- հայտարարել է  վարչապետը: