Գիորգի Կվիրիկաշվիլին հանդիպել է ԱՄՆ-ի «Ջեյմսթաուն ֆոնդ»-ի պատվիրակությանը
Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին հանդիպել է ԱՄՆ-ի «Ջեյմսթաուն ֆոնդ»-ի պատվիրակության անդամներին, որոնք Վրաստան են այցելել տարածաշրջանային շրջագայության (Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան) շրջանակներում:
Կառավարության վարչության տեղեկությամբ, հանդիպմանն ընդգծվել է Վրաստանի եվրոպական և եվրատլանտյան ձգտումները և այդ տեսանկյունից ունեցած հաջողությունները, իրականացված և նախատեսված բարեփոխումները:
Ասվել է, որ ԱՄՆ-ի հետ ռազմավարական համագործակցությունը Վրաստանի կառավարության գլխավոր առաջնահերթությունն է, 2017 թվականը Վրաստանի գործընկերության տեսանկյունից օրինակելի էր և երկրի ժողովրդավարական զարգացման գործընթացում ԱՄՆ-ի աջակցությանը շնորհվում է մեծ դեր:
Հատկապես նշվել է երկրների միջև սերտ համագործակցությունը պաշտպանության և անվտանգության հարցերում, ինչպես նաև դրական միտումները առևտրա-տնտեսական հարաբերություններում:
Պատվիրակության անդամները Վրաստանի եվրոպական և եվրատլանտյան կառույցներում ինտեգրման ճանապարհին ունեցած հաջողությունը գնահատել են դրական:
Նշվել է Ամերիկայի միացյալ նահանգների կայուն աջակցությունը Վրաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ: