ԱՄՆ-Վրաստան ռազմավարական գործընկերության հարցերը, երկրում իրականացված ժողովրդավարությանն ուղղված բարեփոխումները, երկկողմ առևտրա-տնտեսական հարաբերությունների խորացման հեռանկարները և միջազգային անվտանգության ապահովման գործում Վրաստանի կարևոր դերն էր վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլու և ամերիկացի կոնգրեսմեն Ուիլ Հարդի հանդիպմանը քննարկվելիք գլխավոր հարցերը:
Վրաստանի կառավարության վարչության մամլո ծառայության տեղեկությամբ, կողմերը քննարկել են Վրաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև գոյություն ունեցող հարաբերությունների լայն շրջանակը: Կառավարության ղեկավարն ընդգծել է Վրաստանի համար ԱՄՆ-ի հետ ռազմավարական համագործակցության դերը և նշել, որ նախորդ տարին ԱՄՆ-Վրաստան գործընկերության տեսանկյունից օրինակելի էր:
Խոսքը վերաբերել է Վրաստանի կողմից ունեցած առաջընթացին եվրոպական և եվրատլանտյան ինտեգրման գործընթացին և նշվել երկրում իրականացված ժողովրդավարությանն ուղված բարեփոխումների արդյունավետությունը: Երկուստեք կողմերն ընդգծել են Վրաստանի տնտեսական զարգացման դրական դինամիկան: Կոնգրեսմենը երկրի ներդրումային և բիզնես միջավայրը գնահատել է դրական: