Վրաստանի վարչապետ Գիորգի ԿՎիրիկաշվիլին ժամանել է Ծիլկանի, Արչիլ Տատունաշվիլու ընտանիք: Վարչապետը ցավակցել է Տատունաշվիլու ընտանիքին:
Գիորգի Կվիրիկաշվիլու հետ միասին Ծիլկանիում էին գտնվում Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն, Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն, պետական անվտանգության ծառայության ղեկավար Վախտանգ Գոմելաուրին և տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարր Զուրաբ Ալավիձեն:
Ծիլկանիում շարունակվում է Արչիլ Տատունաշվիլու քաղաքացիական հոգեհանգիստը: Արչիլ Տատունաշվիլուն կհուղարկավորեն Մուխաթգվերդիի եղբայրական գերեզմանոցում:
Տատունաշվիլու դին բռնազավթված Ցխինվալիից գրեթե մեկ ամիս հետո, մարտի 20-ին, տեղափոխել էին Վրաստանի կենտրոնական իշխանության կողմից վերահսկվող տարածք:
Տատունաշվիլուն կհուղարկավորեն զինվորական պատվով, մարտի 24-ին:
საქართველოს პრემიერ-მინისტრი, გიორგი კვირიკაშვილი წილკანში ჩავიდა
Posted by პირველი არხი on 2018 წლის 23 მარტი, პარასკევი