Գիորգի Կվիրիկաշվիլիին ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսը հյուրընկալել է իր սեփական տանը (ֆոտոշարք)
Գիորգի Կվիրիկաշվիլիին ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսը հյուրընկալել է իր սեփական տանը (ֆոտոշարք)

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիին, ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսը հյուրընկալել է իր սեփական տանը:

Ռազմավարական գործընկեր երկրների լիդերները, մանրամասն քննարկել են երկու երկրների հարաբերությունների օրակարգում գոյություն ունեցող բոլոր հարցերը: Հանդիպմանը մեկ անգամ ևս հաստատվեց, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները կանգնած է Վրաստանի կողքին ՝ մարտահրավերների հաղթահարման, հնարավորությունների թե հաջողությունների հասնելու գործում:

ԱՄՆ-ի փոխնախագահի հայտարարությամբ, նա առանձնապես գնահատում է Գիորգի Կվիրիկաշվիլիի լիդերի դերը, Վրաստանի արևմտյան ինտեգրման և բարեփոխումների գործընթացում:

Հանդիպմանը ընդգծվել է Վրաստանի առանձնահատուկ տեղը, տարածաշրջանի հանդեպ ԱՄՆ-ի քաղաքականությունում:

Փոխնախագահ Փենսը հաստատել է ԱՄՆ-ի պատրաստակամությունը, քայլեր անել Վրաստանի ՆԱՏՕ-ին ինտեգրման համար, ինչպես նաև երկրի պաշտպանության և անվտանգության ուժեղացման և առևտրատնտեսական հարաբերությունների խորացման ուղղությամբ:

Վրաստանի վարչապետի և ԱՄՆ-ի փոխնախագահի հանդիպումը, ընկերական մթնոլորտում տևել է ծրագրվածից ավել: Հանդիպման ավարտից հետո, Գիորգի Կվիրիկաշվիլին փոխնախագահի տանը հարգարժան հյուրերի մատյանում թողել է հուշ գրառում:

Լրատվությունը տարածում է վարչապետի մամուլի ծառայությունը: