Գիորգի Կվիրիկաշվիլիի հայտարարությամբ, Կախեթին պետք է ունենա առանձին օդանավակայան և պետք է վերականգնվի երկաթգիծը
Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հայտարարությամբ, Կախեթին պետք է ունենա առանձին օդանավակայան:
Բացի այդ, ինչպես Կախեթիում «Ախաշենի գինու հանգստավայր» հյուրանոցային համալիրի բացման արարողությանը հայտարել է վարչապետը, Կախեթիում պետք է վերականգնվի նաև երկաթգիծը:
«Գտնում եմ, հասել ենք այն փուլին, որ Կախեթին պետք է ունենա առանձին օդանավակայան: Մենք մտածում ենք դրա մասին և համոզված եմ մասնավոր սեկտորի հետ համագործակցության արդյունքում մենք կհասնենք այդ նպատակին: Առաջին փուլում մտածում ենք չարտերային թռիչքների, այնուհետև հնարավոր է նշանակվեն պարբերական չվերթներ:
Գտնում եմ, որ երկաթգիծը, որը ունենք դա մեծ ձեռքբերում է: Ինչպես գիտեք երկաթգիծ անցկացնելը կապված է մեծ գումարների հետ, սակայն մենք ունենք երկաթգիծ, որը ի ուրախությունս մեզ դեռևս ամբողջությամբ չի ոչնչացվել: Մենք պետք է մտածենք նրա վերականգնման համար»,-հայտարարել է Գիորգի Կվիրիկաշվիլին:
Վարչապետը զրուցել է նաև Թուշեթիում կառուցվող ճանապարհի մասին և նշել, որ նշված ճանապարհով Թբիլիսիից Թուշեթի ժամանակը կրճատվելու է երեք անգամ: