Գիորգի Քոբուլիային այսօր լսելու են էկոնոմիկայի և տնտեսական քաղաքականության կոմիտեի նիստին
Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Գիորգի Քոբուլիային այսօր լսելու են էկոնոմիկայի և տնտեսական քաղաքականության կոմիտեի նիստին:
Գիորգի Քոբուլիան ներկայացնելու է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության 2019 թվականի ռազմավարական ծրագիրը: Բացի այդ, նախարարը զրուցելու է գերատեսչության ապագա ծրագրերի մասին:
Իշխող թիմի հիմնական հարցերը վերաբերելու են փոքր բիզնեսի աջակցությանը և աղքատության հաղթահարման հետ կապված նախարարության պլաններին: Խորհրդարանային մեծամասնության անդամները հետաքրքրվելու են նաև Վրաստանում ներդրումային միջավայրով:
Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարին հարցեր են առաջադրելու նաև ընդիմադիրները, որոնք հիմնականում վերաբերելու են կոռուպցիային և մրցույթներին:
Հեղինակ -
Edgar Barsegyan