Միջգերատեսչական համակարգող խորհրդին կից գործառնական շտաբի ղեկավար, Գիորգի Ղիբրաձեն կորոնավիրուսի դեմ պատվաստվել է «Սինոֆարմ» պատվաստանյութով:
Նա պատվաստվել է հանրապետական հիվանդանոցում:
Գիորգի Ղիբրաձեն պատվաստումից հետո լրագրողներին ասել է, որ իրեն լավ է զգում: Բացի այդ, Ղիբրաձեն խոսել է պատվաստումների կարևորության մասին:
«Ես ինձ շատ լավ եմ զգում: Պատվաստումների կարևորությունը բազմիցս նշվել է, և մեկ անգամ ևս կարող եմ ասել, որ պատվաստումը ապագայում կյանքի բնականոն ռիթմին վերադառնալու ամենակարևոր միջոցներից մեկն է, եթե ոչ միակ միջոցը, իհարկե սոցիալական հեռավարության, շնչադիմակի և այլ կանոնակարգերի պաշտպանությամբ», – ասել է Գիորգի Ղիբրաձեն: