Ամիրան Գամղրելիձեն հայտարարում է, որ Վրաստանը «Սինոֆարմի» պատվաստանյութի 100 հազար դեղաչափ կստանա անվճար, իսկ 500 հազարը կգնի
Ամիրան Գամղրելիձեն հայտարարում է, որ Վրաստանը «Սինոֆարմի» պատվաստանյութի 100 հազար դեղաչափ կստանա անվճար, իսկ 500 հազարը կգնի

Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար, Ամիրան Գամղրելիձեն հայտարարում է, որ Վրաստանը Կարմիր խաչի միջոցով կստանա «Սինոֆարմ» պատվաստանյութի 100 000 դեղաչափ, իսկ Չինաստանում դեսպանատան կողմից վարած բանակցությունների արդյունքում 500 000 դեղաչափ կգնի:

«Ես հաստատում եմ, որ Վրաստանի առողջապահության նախարարը հանդիպում է ունեցել Կարմիր խաչի միջազգային կազմակերպության հետ: Կարմիր խաչի հաստատուն խոստումն այն էր, որ Վրաստանը նրանց միջոցով, դոնացիայի տեսքով և ոչ թե գնման, կստանա «Սինոֆարմի 100 000 դեղաչափ: Սակայն, ամսաթիվը դեռ հստակեցված չէ, թե երբ կկատարվի առաքումը:

Ինչ վերաբերում է մնացած 500 000 դեղաչափերին, ապա մենք նաև հաստատում ենք, որ այո, Արտաքին գործերի նախարարության միջոցով, ընթանում են բանակցություններ «Սինոֆարմի» ղեկավարության հետ, Պեկինում մեր դեսպանատան մասնակցությամբ և պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Վրաստանը «Սինոֆարմից» կգնի  500 000 դեղաչափ: Պատվաստանյութը երկիր կառաքվի հունիսի երկրորդ կեսին», – Վրաստանի Առաջին ալիքին ասել է Ամիրան Գամղրելիձեն: