Գիորգի Ղիբրաձե. Պատվաստումների գործընթացն էլ ավելի արագ տեմպերով շարունակելու համար, վարչապետի հանձնարարությամբ, առողջապահության նախարարը ներկայացրեց պատվաստումն ընդլայնելու ծրագիրը
Գիորգի Ղիբրաձե. Պատվաստումների գործընթացն էլ ավելի արագ տեմպերով շարունակելու համար, վարչապետի հանձնարարությամբ, առողջապահության նախարարը ներկայացրեց պատվաստումն ընդլայնելու ծրագիրը

Միջգերատեսչական համակարգող խորհրդի այսօրվա նիստին առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն ներկայացրեց նաև պատվաստումների ընդլայնման ծրագիրը, որը նախարարությունը մշակել էր վարչապետի հանձնարարությամբ: Ըստ ծրագրի, պատվաստումներին ներգրավված առաջնահերթ խմբերը աստիճանաբար կավելացվեն, որպեսզի Covid-19-ի դեմ պատվաստումների գործընթացը հնարավորինս արագ ընթանա, – ասաց միջգերատեսչական համակարգող խորհրդի շտաբի պետ Գիորգի Ղիբրաձեն՝ կառավարության վարչությունում անցկացված մամլո ասուլիսին:

Նրա խոսքով, առաջիկայում Վրաստանը պատվաստանյութերի լրացուցիչ դոզաներ կստանա:

«Միջգերատեսչական համակարգող խորհրդի այսօրվա նիստին առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն ներկայացրեց նաև պատվաստումների ընդլայնման ծրագիրը, որը նախարարությունը մշակել էր վարչապետի հանձնարարությամբ: Ըստ ծրագրի, պատվաստումներին ներգրավված առաջնահերթ խմբերը աստիճանաբար կավելացվեն, որպեսզի Covid-19-ի դեմ պատվաստումների գործընթացը հնարավորինս արագ ընթանա: Ինչպես գիտեք, վարչապետի հանձնարարությամբ և նրա անմիջական ներգրավմամբ ընթացքի մեջ են ինտենսիվ բանակցություններ, որի արդյունքում առաջիկայում երկիրը պատվաստանյութերի լրացուցիչ դոզաներ կստանա, ինչը կապահովի պատվաստումների գործընթացի շարունակական անցկացումը: Խորհուրդը կարևորեց համաճարակաբանական վիճակի վատթարացման միտումը և վերահաստատեց գործող կանոնակարգերի խստորեն պահպանելու անհրաժեշտությունը՝ խիստ սահմանափակումներ մտցնելու անհրաժեշտությունից խուսափելու համար», – ասաց Գիորգի Ղիբրաձեն:

Թողնել մեկնաբանություն