Գիորգի Գախարիան շնորհակալություն է հայտնել բժիշկներին, սահմանապահներին և մաքսավորներին
Գիորգի Գախարիան շնորհակալություն է հայտնել բժիշկներին, սահմանապահներին և մաքսավորներին

Առողջապահության միջազգային կազմակերպությունը արդյունավետ է գնահատել Վրաստանի կառավարության և առաջին հերթին, առողջապահության նախարարության գործողությունները վարակի դեմ պայքարի տեսանկյունից,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան՝ կառավարության նիստին:

Նրա խոսքով, սրանք լոկ խոսքեր չեն և սա արդյունք է, որն այսօրվա դրությամբ գրանցել է Վրաստանը:

«Իհարկե, բոլորս պետք է հիշենք, որ սա գլոբալ մարտահրավեր է և մենք չպետք է թուլանանք, հանգստանանք և պետք է բարձրացնենք համատեղ պայքարի արդյունավետության մակարդակը»,- հայտարարել է վարչապետը:

Բացի այդ, Գիորգի Գախարիան շնորհակալություն է հայտնել բժիշկներին, սահմանապահներին և մաքսավորներին: