Գիորգի Գախարիան Ջո Բայդենին շնորհավորել է ԱՄՆ-ի նախագահության առթիվ
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան շնորհավորում է Ջո Բայդենին Միացյալ Նահանգների նախագահության կապակցությամբ:
Ինչպես Գիորգի Գախարիան գրել է իր «Թվիթերի» պաշտոնական էջում, Վրաստանը անհամբեր սպասում է համագործակցության ամրապնդման հաջորդ փուլին:
«Ես շնորհավորում եմ Ջո Բայդենին Ամերիկայի Միացյալ Նահանգների 46-րդ նախագահության կապակցությամբ: Մենք շնորհակալ ենք այս տարիների ընթացքում ԱՄՆ-Վրաստան ռազմավարական գործընկերության մեջ ձեր առաջատար դերի համար: Մենք անհամբեր սպասում ենք աշխարհում համագործակցության ամրապնդմանն ու ժողովրդավարության և ազատության պաշտպանության հաջորդ փուլին», – նշել է Գիորգի Գախարիան:
Ջո Բայդենը տվել է նախագահական երդում և պաշտոնապես դարձել է ԱՄՆ-ի 46-րդ նախագահը: