Փոխվարչապետ, ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիան Վրաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հայկե Փաիչի հետ հանդիպմանը խոսել է երկու երկրների իրավապահ գերատեսչությունների միջև առկա սերտ և արդյունավետ օպերատիվ համագործակցության մասին,- այս առնչությամբ տեղեկություն է տարածում ՆԳՆ-ի մամլո ծառայությունը:
Հանդիպմանը ներկա էին նաև դեսպանի տեղակալ Մոնիկա Լենհարդը և Վրաստանում Գերմանիայի ոստիկանական կցորդ Շտեֆան Էլերտը:
Գերատեսչության տեղեկությամբ, կողմերը քննարկել են Վրաստանի և Գերմանիայի Դաշնային Հանրապետության իրավապահ գերատեսչությունների միջև հարաբերության խորացման հեռանկարները: