Վրաստանի փոխվարչապետ, ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիան հանդիպել է ՆԱՏՕ-ի դիտորդական գրասենյակի ղեկավար Ռոսարիա Դուգլասին:
Վրաստանի ներքին գործերի նախարարության տեղեկությամբ, հանդիպմանը կողմերը զրուցել են Վրաստանի և տարածաշրջանի անվտանգության ուղղությամբ առկա մարտահրավերների, այդ թվում, հիբրիդային վտանգների մասին: Ներքին գործերի նախարարն ընդգծել է Վրաստանի և Հյուսիսատլանտյան դաշինքի սերտ համագործակցության նշանակությունը Վրաստանի անվտանգության և պաշտպանունակության հզորացման հարցում:
Գիորգի Գախարիան Ռոսարիա Դուգլասին տեղեկություն է փոխանցել նորաստեղծ Ազգային անվտանգության խորհրդի հայեցակարգի և նպատկաների մասին:
Հանդիպմանը կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության առավել խորացման հեռանկարները: