Գիորգի Գախարիան՝ Նիկա Մելիային – Դուք Ռուսթավելու պողոտայում կոպիտ ձևով խախտում էիք հասարակական կարգը, նույնը կրկնելու դեպքում, հավաստիացնում եմ, որ արդյունքը կլինի նույնը

20:52, 19.06.2018

Վրաստանի ներքին գործերի նախարարի թեկնածու Գիորգի Գախարիան հայտարարել է, որ ցույցերի ժամանակ Ռուսթավելու պողոտայում «Ազգային շարժման» անդամ Նիկա Մելիա կոպիտ խախտում էր հասարակական կարգը:

«Ազգային շարժում» դաշինքը նիստին Նիկա Մելիան ներքին գործերի նախարարի թեկնածուին է ներկայացրել իր ձերբակալության լուսանկարները և նշել, որ նրա հետ վարվում էին կոպիտ և ոչ մի ոստիկան դրա համար պատասխան չի տվել:

«Դուք Ռուսթավելու պողոտայում կոպիտ ձևով խախտում էիք հասարակական կարգը: Նույնը կրկնելու դեպքում, հավաստիացնում եմ, որ արդյունքը կլինի նույնը»,- պատասխանել է Գիորգի Գախարիան՝ Նիկա Մելիայի հայտարարությանը:

Նմանատիպ