Գիորգի Գախարիա. Սեպտեմբերի 27-ը ժամանակակից Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացու համար շատ ծանր օր է
Գիորգի Գախարիա. Սեպտեմբերի 27-ը ժամանակակից Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացու համար շատ ծանր օր է

Խաղաղությունն այն է, որը ծայրահեղ կարևոր է ինչպես վրացիների, այնպես էլ՝ աբխազների համար,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան՝ Սոխումիի անկման օրվա կապակցությամբ, Վրաստանի տարածքային ամբողջականության համար պայքարում զոհվածների հուշարձանին ծաղկեպսակ դնելուց հետո:

Կառավարության ղեկավարի խոսքով, ժամանակակից Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացու համար սա ամենածանր և ցավալի օրն է:

«Ժամանակակից Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացու համար, անկախ սերնդից, սա այն օրն է, երբ 26 տարի առաջ սեպտեմբերի 27-ին Սոխումին ընկավ: Իհարկե, դրանից հետո մենք և աբխազները շատ բան սերտեցինք: Մեզ շատ բան է միավորում և նաև այն բանի զգացումը, որ պատերազմը եղել է մեր մեծ ողբերգությունը: Սա ևս մեկ հիմք է, որի մասին մենք կարող ենք ասել, որ խաղաղությունն այն է, որը ծայրահեղ կարևոր է ինչպես վրացիների, այնպես էլ՝ աբխազների համար»,- հայտարարել է Գիորգի Գախարիան: