Գիորգի Գախարիա. Ընտրացուցակով առաջին համարով չեն սահմանվում այն ջանքերը, որոնք ես առաջիկա ամիսներին կներդնեմ հաղթելու համար

17:14, 12.08.2020

Ընտրացուցակով առաջին համարով չեն սահմանվում այն ջանքերը, որոնք ես կներդնեմ առաջիկա ամիսներին,- այս մասին լրագրողներին է հայտնել Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան՝ ընտրական ցուցակի հետ կապված:

Նրա խոսքով, իշխանական թիմը դեռևս անելիք ունի, իսկ այնուհետև կանվանի ընտրացուցակի կազմը:

«Առաջին տասնյակը դեռևս հայտնի չէ: Որոշ մարդիկ շտապում են, իսկ մենք անելիք ունեն և դա էլ կհասցնենք: Ինձ համար կարևոր չէ, որ համարի ներքի կլինեմ: Վստահեցնում եմ, դրանով չեն սահմանվում այն ջանքերը, որոնք ես առաջիկա ամիսներին կներդնեմ հաղթելու համար: Ուստի կլինեմ առաջին համարը, թե՝ վերջին, նշանակություն չունի»,- հայտարարել է վարչապետը:

Նմանատիպ